«Հուսով ենք՝ ՀՀ ղեկավարությունը կհստակեցնի կազմակերպության հետ իր հարաբերությունները»․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
ՀԱՊԿ-ն ակնկալում է, որ Հայաստանի ղեկավարությունը կհստակեցնի կազմակերպության հետ իր հարաբերությունների հեռանկարները։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը, հաղորդում է Интерфакс-ը։ «Վերջին մեկ տարում հայ գործընկերները զգալիորեն կրճատել են իրենց մասնակցությունը կազմակերպության միջոցառումներին։ Այնուամենայնիվ, փոխգործակցության հիմնական մեխանիզմներն աշխատում են։ ՀՀ-ն մնում է կազմակերպության լիիրավ անդամ, այդ երկրի նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջ ծավալով: Հուսով ենք՝ ՀՀ ղեկավարությունը կհստակեցնի կազմակերպության հետ իր հարաբերությունների հեռանկարները»,- ասել է Թասմագամբետովը՝ ելույթ ունենալով Ալմաթիում ՀԱՊԿ ԽՎ նիստում։ «Դա օգտակար կլինի մեր միավորման բոլոր մասնակիցներին, առաջին հերթին, հետագա համատեղ գործունեության լիարժեք պլանավորման համար»,- հավելել է նա։ |
«Նիկո՛լ, ժամանակն է՝ «խնդրես» Լենային, որ հեռանա»․ Ռոբերտ Հայրապետյան
1921:12Փաշինյանն իր ավերածություններով նպատակ ունի ամբողջապես զոմբիացնել հասարակությանը»․ Արամ Մանուկյան (տեսանյութ)
3320:54«Ես էս իդիոտ թեմայի վրա գրազ եմ եկել»․ Նաիրա Զոհրաբյան (լուսանկար)
4020:30«Հովիկ Աղազարյանը միաժամանակ երկու հորդորների ներքո տառապում է»․ Նարինե Մկրտչյան
5918:54«Ես մանդատ վայր դնելու մտադրություն չունեմ»․ Գեղամ Նազարյան
6718:42ԵԱՏՄ գագաթնաժողովը Հայաստանի խնդրանքով տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում
6318:18