Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2024 թ.

Իրանի նախկին նախագահ Ահմադինեժադն իր թեկնածությունն է առաջադրել նախագահական ընտրություններին

1522
Կիրակի, 02 հունիսի, 2024 թ., 12:36
Իրանի նախկին նախագահ Ահմադինեժադն իր թեկնածությունն է առաջադրել նախագահական ընտրություններին

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը ևս իր թեկնածությունն է առաջադրել հունիսի 28-ին կայանալիք նախագահական արտահերթ ընտրություններին մասնակցելու համար։

Ահմադինեժադը երկիրը ղեկավարել է 2005-ից 2013 թվականներին։ Նրանից բացի, գրանցվել է ևս 12 թեկնածու։