«Աղետի գոտում չեն պահպանվում սանիտարահիգիենիկ կանոնները». Ծաղիկ Վարդանյան
![]() Աղետի գոտում աշխատանքներն իրականացնելիս առողջապահական ու սանիտարահիգենիկ պարտադիր կանոններ կան, որոնք պետք է պահպանվեն՝ հետագա այլ բարդություններից խուսափելու համար։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է «Առողջության իրավունք» ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը։ Նկատենք, որ այս օրերին թե պաշտոնական տարածվող տեսանյութերում և լուսանկարներում, թե կակամավորների օգնության մասին համացանցում հրապարակվող լուսանկարներում երևում է, որ շատերը չունեն համապատասսխան համազգեստ, ձեռնոցներ, որոշ լուսանկարներում անգամ կամավորների գլուխներն են ցեխոտ։ Արդյոք սա չի կարող հանգեցնել հնարավոր այլ հետևանքների՝ համաճարակի կամ այլ հիվանդությունների տարածման հարցին ի պատասխան մասնագետը նկատեց, որ արտակարգ իրավիճակների համար կան պարտադիր կանոններ։ «Անկեղծ ասենք, որ ջրհեղեղներ ՀՀ-ում շատ չեն լինում, մեզ մոտ ավելի մասնագիտական մշակված սկզբունքներ կան պատերազմների, երկրաշարժերի, սողանքների ու Քովիդի պատճառով՝ նաև համաճարակների դեպքում, սակայն առողջապահական ու սանիտարահիգենիկ պարտադիր կանոններ կան, որոնք անհրաժեշտ է պահպանել արտակարգ իրավիճակների դեպքում, երբ եղել է ջրհեղեղ, կա տիղմի ու խոնավության խնդիր: Չպետք է հասնի նրան, որ աղետին հաջորդի այլ աղետ, հիվանդություններն արտահայտվեն կլինիկորեն, նոր սկսենք աշխատել հետո ասենք, թե լավ է աշխատում առողջապահությունը, լավ աշխատելը կանխելն է։ Ես չեմ ասում, որ պարտադիր հիվանդություններ կլինեն, Աստված չանի, բայց դրա համար նաև կանխարգելիչ աշխատանք է պետք»։ Տիկին Վարդանյանը համաձայնեց, որ արտակարգ իրավիճակին բնորոշ որոշ պարտադիր քայլերի իրականացումը տեսանելի չէ։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

«ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել գրիպի Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները»․ ՀՎԿԱԿ
7712:12
«Սոցփաթեթի շահառուների համար այլևս պարտադիր չէ կանխարգելիչ բուժզննումը». ՀՀ ԱՆ
192Երեկ, 15:06
«Անգամ ամենաանմեղ թվացող կատակները կարող են վտանգավոր լինել»․ Հայկ Քոչարյան
11609.01.2026, 12:30
«Վերանայեցին շրջապատի համար վտանգավոր վարակների ցանկը»․ Անուշ Պողոսյան
18609.01.2026, 01:06
«Ի՞նչ հաշվեհամարի պետք է փոխանցել ապահովագրավճարը». Անահիտ Ավանեսյան
17608.01.2026, 20:18
Nestlé-ն հետ է կանչել մանկական որոշ կաթնախառնուրդներ վտանգավոր նյութի առկայության պատճառով
87707.01.2026, 20:43
