«Հայաստանին և Ադրբեջանին միջնորդական ծառայություններ են պարտադրում»․ ՌԴ ՊՆ
Հակասությունների կարգավորման համար Հայաստանին և Ադրբեջանին «անթաքույց պարտադրվում են միջնորդական ծառայություններ Արևմուտքի կողմից»։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը: «ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն Ռուսաստանի հետ առճակատման իրենց ուղեգծով լարվածության աճ են առաջացնում Վրաստանում, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերություններում։ Դաշինքի առանձին երկրներ ձգտում են ամրապնդել իրենց դիրքերը Կովկասում՝ դրանով փորձել հասանելիություն ստանալ Կասպից ծովի ռեսուրսներին և ուղիղ ելք՝ դեպի Կենտրոնական Ասիա։ Ապակայունացվում է իրավիճակը և ֆինանսավորվում են բողոքի ակցիաները Վրաստանում»,- ասել է Բելոուսովը՝ ելույթ ունենալով Ալմաթիում ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստում։ «Հայաստանին և Ադրբեջանին հակասությունների կարգավորման համար անթաքույց պարտադրվում են միջնորդական ծառայություններ։ Առաջարկվում է խաղաղության պայմանագիր կնքել բացառապես արևմտյան հարթակներում և արևմտյան թելադրանքով։ Հատկապես մշտահոգիչ է Վաշինգթոնի և Բրյուսելի ծրագիրը, որն է՝ անվտանգության և պաշտպանության ամրապնդման պատրվակով մեր հայ գործընկերներին իրենց շահերի տիրույթ ներգրավել»,- հավելել է Բելոուսովը։ |
«Նիկո՛լ, ժամանակն է՝ «խնդրես» Լենային, որ հեռանա»․ Ռոբերտ Հայրապետյան
1921:12Փաշինյանն իր ավերածություններով նպատակ ունի ամբողջապես զոմբիացնել հասարակությանը»․ Արամ Մանուկյան (տեսանյութ)
3320:54«Ես էս իդիոտ թեմայի վրա գրազ եմ եկել»․ Նաիրա Զոհրաբյան (լուսանկար)
4020:30«Հովիկ Աղազարյանը միաժամանակ երկու հորդորների ներքո տառապում է»․ Նարինե Մկրտչյան
5918:54«Ես մանդատ վայր դնելու մտադրություն չունեմ»․ Գեղամ Նազարյան
6718:42ԵԱՏՄ գագաթնաժողովը Հայաստանի խնդրանքով տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում
6318:18