ՀԱՊԿ ՊՆ խորհրդի նիստում զորքերն առաջադեմ սպառազինությամբ զինելու մասին փաստաթղթեր են ստորագրվել
636
Ուրբաթ, 31 մայիսի, 2024 թ., 12:54
![]() ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարներն Ալմաթիում մի շարք փաստաթղթեր են ստորագրել՝ զորքերն առաջադեմ սպառազինությամբ զինելու և համատեղ վարժանքներ անցկացնելու վերաբերյալ, հաղորդում է ТАСС-ը։ «Քննարկվել և ստորագրվել են փաստաթղթեր՝ կապված ՀԱՊԿ զորքերի (Հավաքական ուժերի) բաղադրիչների՝ ժամանակակից և հեռանկարային նմուշներով համալրման, համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության պլանավորման, ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմերի պատրաստման մեթոդիկայի կատարելագործման, ինչպես նաև տաջիկա-աֆղանական սահմանի ամրապնդման ուղղությամբ ՀԱՊԿ միջպետական թիրախային ծրագրի և մի շարք այլ ծրագրերի հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանը նիստին չի մասնակցում։ |

«Իրավունք չունենք խեղաթյուրելու փաստերն իշխանությանը կամ ընդդիմությանն արդարացնելու համար»․ Թաթուլ Հակոբյան
12203:06
«Փաշինյանն ինչու է ուզում ճողոպրել, որովհետև կեղծ խաղաղությանը միշտ հետևում է իրական պատերազմը»․ Արեգ Սավգուլյան
13201:06
Քուշները Պուտինին անվանել է քաղաքականության գրոսմայստեր և պատմական անձ
24000:37
«Սյունիքը Նիկոլի ձեռամբ դարձավ առուծախի առարկա»․ Արմեն Հովասափյան
13400:30
Մարկ Ռյութեն հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հարձակվել դաշինքի երկրների վրա
20700:13
«Սահմանադրության նախագծում ներառվել են ձևակերպումներ, որոնք բացառում են ՀՀ-ի՝ ԵՄ անդամակցությունը»․ Արմեն Աշոտյան
146Երեկ, 23:54
