«ՆԱՏՕ-ի երկրները չեն սահմանափակել Ուկրաինայի կողմից զենքի կիրառումը»․ Սթոլթենբերգ
Հյուսիսատլանտյան դաշինքի մի շարք երկրներ, ներառյալ՝ Մեծ Բրիտանիան, երբեք սահմանափակումներ չեն սահմանել Կիևին մատակարարվող զենքի օգտագործման դեմ՝ Ռուսաստանի տարածքին հարվածելու համար։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։ «Մեծ Բրիտանիան երբեք չի սահմանափակել Storm Shadow հրթիռներով Ռուսաստանի տարածքին հարվածելու հնարավորությունը»,- Պրահայում ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարների հանդիպումից առաջ հայտարարել է Սթոլթենբերգը։ Ura.ru-ի հաղորդմամբ՝ Դանիան միացել է այն պետությունների ցանկին, որոնք Ուկրաինային թույլ են տվել արևմտյան սպառազինությունն օգտագործել Ռուսաստանին հարվածելու համար: Կոպենհագենը Կիևին կանաչ լույս է տվել իր F-16 կործանիչների կիրառման հարցում։ Դանիայից բացի, ՌԴ-ի դեմ հարձակումներին աջակցում է ևս 12 երկիր: Ավելի վաղ Փենթագոնը հաստատել է, որ ԱՄՆ-ն թույլատրել է իր զենքն օգտագործել Ռուսաստանի դեմ։ |
«Նիկո՛լ, ժամանակն է՝ «խնդրես» Լենային, որ հեռանա»․ Ռոբերտ Հայրապետյան
1921:12Փաշինյանն իր ավերածություններով նպատակ ունի ամբողջապես զոմբիացնել հասարակությանը»․ Արամ Մանուկյան (տեսանյութ)
3320:54«Ես էս իդիոտ թեմայի վրա գրազ եմ եկել»․ Նաիրա Զոհրաբյան (լուսանկար)
4020:30«Հովիկ Աղազարյանը միաժամանակ երկու հորդորների ներքո տառապում է»․ Նարինե Մկրտչյան
5918:54«Ես մանդատ վայր դնելու մտադրություն չունեմ»․ Գեղամ Նազարյան
6718:42ԵԱՏՄ գագաթնաժողովը Հայաստանի խնդրանքով տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում
6318:18