Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 27 նոյեմբերի, 2024 թ.

Վրաստանի խորհրդարանը չեղարկել է նախագահի ևս մեկ վետո

689
Չորեքշաբթի, 29 մայիսի, 2024 թ., 17:36
Վրաստանի խորհրդարանը չեղարկել է նախագահի ևս մեկ վետո

Վրաստանի խորհրդարանի պատգամավորները կողմ են քվեարկել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վետոյի հաղթահարմանը՝ օրենքի դեմ, որը հարկերից ազատում է ընկերություններին՝ ակտիվները օֆշորային գոտիներից Վրաստան տեղափոխելիս, գրում են վրացական լրատվամիջոցները ։

Նախագահի վետոյի դեմ է քվեարկել 64 պատգամավոր՝ 50 քվորումի պայմաններում։ Դրանից հետո պատգամավորները քվեարկել են օրենքի նախնական խմբագրության օգտին, որին աջակցել է 83 պատգամավոր՝ 76 քվորումի պայմաններում։

Վրաստանի խորհրդարանը Հարկային օրենսգրքի փոփոխությունները երրորդ ընթերցմամբ ընդունել է ապրիլի 19-ին: Ավելի ուշ նախագահը վետո է սահմանել օրենքի դեմ։ Փոփոխությունների համաձայն՝ մինչև 2028թ․ հունվարի 1-ը երկրում արտոնյալ հարկով գրանցված արտադրության ակտիվները վրացական ընկերությանը փոխանցելու դեպքում ստացված շահույթն ազատվում է հարկերից: Հարկման ենթակա չէ նաև օֆշորային գոտիներից Վրաստան ակտիվների և ապրանքների ներմուծումը։ Դրանք նաև ազատվում են գույքահարկից մինչև 2030թ․ հունվարի 1-ը։