Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 26 նոյեմբերի, 2024 թ.

«Վրաստանի հարցը կքննարկվի ԵԽ հաջորդ նիստում»․ Շառլ Միշել

1598
Չորեքշաբթի, 29 մայիսի, 2024 թ., 13:30
«Վրաստանի հարցը կքննարկվի ԵԽ հաջորդ նիստում»․ Շառլ Միշել

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը դատապարտել է Վրաստանի խորհրդարանի որոշումը՝ հայտարարելով, որ Վրաստանի հարցը կներառվի ԵԽ օրակարգում։

«Դեկտեմբերին Եվրոպական խորհուրդը որոշեց Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տրամադրել՝ գիտակցելով, որ Վրաստանը կձեռնարկի համապատասխան քայլեր և անհրաժեշտ ժողովրդավարական բարեփոխումներ: Խորհրդարանում «Թափանցիկության մասին» օրենքի ընդունումը հետքայլ է և Վրաստանին ավելի հեռու է տանում դեպի ԵՄ ուղուց։ Ուստի հաջորդ նիստի օրակարգում կավելացնեմ Վրաստանը»,- գրել է նա՝ X-ի իր միկրոբոլոգում։

Նշենք, որ ԵԽ հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 27-28-ը։