«Ռուսաստանը կաշխատի Հայաստանի ցանկացած իշխանության հետ»․ Ջաբարով
Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանում կայուն իրավիճակով։ Այս մասին թելեգրամյան իր ալիքում գրել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի միջազգային հանձնաժողովի ղեկավարի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը: «Հերթական բողոքի ակցիաներ են սկսվել մայիսի 27-ի առավոտյան Հայաստանի տարբեր մարզերում։ Ռուսաստանում ուշադիր հետևում են իրավիճակին, քանի որ Հայաստանը ՀԱՊԿ-ում մեր գործընկերն է, թեպետ վերջին շրջանում նրանք ավելի հաճախ են խոսում այդ կառույցից դուրս գալու մասին։ Առայժմ տեսնում ենք, որ Փաշինյանը պահպանել է իշխանությունը և՛ ընտրություններից հետո, և՛ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո։ Նա բավականին ամուր դիրքեր ունի։ Մենք շահագրգռված ենք, որ Հանրապետությունում կայունություն լինի։ Ռուսաստանը կաշխատի Հայաստանի ցանկացած իշխանության հետ։ Գլխավորն այն է, որ այնտեղ մարդկային զոհեր չլինեն։ Ռուսաստանը միշտ ասում է, որ Հայաստանի դաշնակիցն է։ Հույս ունենք, որ այդպես կմնա ապագայում։ Մեր միջև գժտություն մտցնելու ցանկացած փորձ ամենածանր հետևանքներն է ունենալու հենց Հայաստանի համար, քանի որ հայերը Ռուսաստանից ավելի հավատարիմ դաշնակից չունեն»,- գրել է Ջաբարովը։ |
«Նիկո՛լ, ժամանակն է՝ «խնդրես» Լենային, որ հեռանա»․ Ռոբերտ Հայրապետյան
1921:12Փաշինյանն իր ավերածություններով նպատակ ունի ամբողջապես զոմբիացնել հասարակությանը»․ Արամ Մանուկյան (տեսանյութ)
3320:54«Ես էս իդիոտ թեմայի վրա գրազ եմ եկել»․ Նաիրա Զոհրաբյան (լուսանկար)
4020:30«Հովիկ Աղազարյանը միաժամանակ երկու հորդորների ներքո տառապում է»․ Նարինե Մկրտչյան
5918:54«Ես մանդատ վայր դնելու մտադրություն չունեմ»․ Գեղամ Նազարյան
6718:42ԵԱՏՄ գագաթնաժողովը Հայաստանի խնդրանքով տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում
6318:18