«Այն, ինչ այսօր անում է Հայաստանը, կբերի հաջողության»․ Պոդոլյակ
![]() Այն, ինչ այսօր անում է Հայաստանը, ամեն դեպքում կբերի հաջողության։ Այս մասին AnalitikaUA-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։ Նա շնորհավորել է Հայաստանին՝ Առաջին Հանրապետության օրվա առթիվ՝ մաղթելով հաջողություն և նշելով, որ «շատ է հավանում Հայաստանը»։ «Գլխավոր ցանկությունն է՝ ճիշտ ընտրել դաշնակիցներին և չհավատալ կեղծավորներին։ Ըստ իս՝ այն, ինչ այսօր անում է Հայաստանը, ամեն դեպքում կբերի հաջողության։ Հայաստանը ժամանակակից աշխարհում մի երկիր է, որն ունի ուժեղ ներքին կամք։ Ինձ դուր է գալիս, որ Հայաստանում կա հզոր ներքին կորիզ, երբ մարդիկ գիտեն, թե ով են և հասկանում են՝ ինչ է Հայաստանը, հասկանում են Հայաստանի գինը, որը վճարում է այն իրավունքի համար, ինչպիսին ինքն է ուզում, վճարում է իր ազատության համար, և դա միայն հարգանք, համակարանք և ցանկություն է առաջացնում՝ օգնելու ոչ միայն խոսքով, այլև գործողություններով»,- ասել է Պոդոլյակը։ |

«Իրավունք չունենք խեղաթյուրելու փաստերն իշխանությանը կամ ընդդիմությանն արդարացնելու համար»․ Թաթուլ Հակոբյան
12203:06
«Փաշինյանն ինչու է ուզում ճողոպրել, որովհետև կեղծ խաղաղությանը միշտ հետևում է իրական պատերազմը»․ Արեգ Սավգուլյան
13201:06
Քուշները Պուտինին անվանել է քաղաքականության գրոսմայստեր և պատմական անձ
24000:37
«Սյունիքը Նիկոլի ձեռամբ դարձավ առուծախի առարկա»․ Արմեն Հովասափյան
13400:30
Մարկ Ռյութեն հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հարձակվել դաշինքի երկրների վրա
20700:13
«Սահմանադրության նախագծում ներառվել են ձևակերպումներ, որոնք բացառում են ՀՀ-ի՝ ԵՄ անդամակցությունը»․ Արմեն Աշոտյան
146Երեկ, 23:54
