Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 27 նոյեմբերի, 2024 թ.

«Խաղաղությունը կապիտուլյացիա չէ»․ Մակրոն

552
Երկուշաբթի, 27 մայիսի, 2024 թ., 17:24
«Խաղաղությունը կապիտուլյացիա չէ»․ Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել շարունակել օգնել Ուկրաինային: Այս մասին նա ասել է Բեռլինում՝ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերի հետ բանակցություններից հետո, հաղորդում է Tagesschau-ն։

Նրա խոսքով՝ այսօր խաղաղության կողմնակից լինելը նշանակում է Ուկրաինային հնարավորություն տալ՝ պաշտպանելու իր սահմաններն ու ինքնիշխանությունը։

«Խաղաղությունը կապիտուլյացիա չէ։ Խաղաղությունը սկզբունքներից հրաժարում չէ»,- ասել է Մակրոնը։

Իր հերթին, Շթայնմայերը նշել է, որ Ուկրաինային օգնությունը չպետք է դադարեցվի:

Մակրոնը եռօրյա այցով ժամանել է Գերմանիա։ Սա Ֆրանսիայի նախագահի առաջին պետական այցն է Գերմանիա՝ վերջին 24 տարվա ընթացքում: