Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 27 նոյեմբերի, 2024 թ.

«Թուրքիային նոր սահմանադրություն է անհրաժեշտ»․ Էրդողան

571
Երկուշաբթի, 27 մայիսի, 2024 թ., 17:36
«Թուրքիային նոր սահմանադրություն է անհրաժեշտ»․ Էրդողան

Թուրքիան չի կարող առաջ շարժվել ներկայիս սահմանադրությամբ, նոր հիմնական օրենքն անհրաժեշտություն է։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է РИА Новости-ն։

«Թուրքիային լիբերտարիանական սահմանադրություն է անհրաժեշտ։ Այսօր ես կցանկանայի պարզաբանել որոշ կետեր. սահմանադրությունը գտնվում է նորմերի հիերարխիայի վերևում։ Դա հասարակական պայմանագիր է։ Դա գրավոր փաստաթուղթ է։ Եթե բացառենք 1921 և 1924 թվականների սահմանադրությունները, ապա մեր բոլոր սահմանադրությունները ստեղծվել են խնամակալության թելադրանքով և պարտադրվել ժողովրդին։ Մենք չենք կարող շարունակել առաջ շարժվել ներկայիս սահմանադրությամբ, որը մշակել են խռովարարները»,- ասել է Էրդողանը։

Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու համար անհրաժեշտ է 400 պատգամավորի աջակցություն, փոփոխությունները հանրաքվեի դնելու համար՝ 360 պատգամավորի աջակցություն: