Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 27 նոյեմբերի, 2024 թ.

Վրաստանի խորհրդարանի հանձնաժողովը հավանություն է տվել նախագահի վետոյի հաղթահարմանը

565
Երկուշաբթի, 27 մայիսի, 2024 թ., 15:00
Վրաստանի խորհրդարանի հանձնաժողովը հավանություն է տվել նախագահի վետոյի հաղթահարմանը

Վրաստանի խորհրդարանի իրավաբանական հանձնաժողովը քվեարկել է վետոյի հաղթահարման օգտին, որն «Օտարերկրյա գործակալների մասին» սկանդալային օրենքի վրա սահմանել է երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

«Վետոն հաղթահարված է հանձնաժողովում, և, համապատասխանաբար, այդ հարցը փակված է»,- նիստի ավարտին ասել է հանձնաժողովի նախագահ Անրի Օխանաշվիլին:

Վաղը՝ մայիսի 28-ին, տեղի կունենա խորհրդարանի լիագումար նիստը, որտեղ պատգամավորները կհավաքվեն քվեարկության միջոցով վետոն հաղթահարելու համար: