«ՆԱՏՕ-ի զորքեր չպետք է լինեն Ուկրաինայում»․ Սթոլթենբերգ
![]() Ուկրաինայում չպետք է լինեն ՆԱՏՕ-ի անդամ երկրների զինվորականներ, այլապես դժվար կլինի կազմակերպությանը հեռու պահել հակամարտությունից։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը՝ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում իր ելույթի ժամանակ, գրում է ТАСС-ը։ «Եթե ՆԱՏՕ-ի ուժերն ուղղակիորեն ներգրավված լինեն հակամարտության մեջ և հարձակվեն ռուսական օբյեկտների վրա, ապա մենք կհայտնվենք այնպիսի իրավիճակում, երբ ՆԱՏՕ-ին դժվար կլինի հեռու պահել հակամարտությունից»,- ասել է նա՝ մեկնաբանելով Էստոնիայի վարչապետ Կայա Կալասի հայտարարությունն այն մասին, որ Լեհաստանն ու Բալթյան երկրները կարող են զորքեր ուղարկել Ուկրաինա: «Մենք չպետք է ունենանք ՆԱՏՕ-ի զորքեր Ուկրաինայի երկնքում կամ երկրի վրա»,- պնդում է Սթոլթենբերգը։ Փոխարենը նա առաջարկել է ավելի շատ զենք և զինամթերք ուղարկել Կիև և վերացնել դրանց կիրառման սահմանափակումները։ |

«Իրավունք չունենք խեղաթյուրելու փաստերն իշխանությանը կամ ընդդիմությանն արդարացնելու համար»․ Թաթուլ Հակոբյան
12203:06
«Փաշինյանն ինչու է ուզում ճողոպրել, որովհետև կեղծ խաղաղությանը միշտ հետևում է իրական պատերազմը»․ Արեգ Սավգուլյան
13201:06
Քուշները Պուտինին անվանել է քաղաքականության գրոսմայստեր և պատմական անձ
24000:37
«Սյունիքը Նիկոլի ձեռամբ դարձավ առուծախի առարկա»․ Արմեն Հովասափյան
13400:30
Մարկ Ռյութեն հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հարձակվել դաշինքի երկրների վրա
20700:13
«Սահմանադրության նախագծում ներառվել են ձևակերպումներ, որոնք բացառում են ՀՀ-ի՝ ԵՄ անդամակցությունը»․ Արմեն Աշոտյան
146Երեկ, 23:54
