Գիտանաս Նաուսեդան վերընտրվել է Լիտվայի նախագահի պաշտոնում
1760
Երկուշաբթի, 27 մայիսի, 2024 թ., 12:24
![]() Լիտվայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ է տարել գործող նախագահ Գիտանաս Նաուսեդան: Նրա մրցակից՝ վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն ընդունել է իր պարտությունը։ Նախընտրական արշավի գլխավոր թեմաներից մեկը Ռուսաստանի պատերազմն էր Ուկրաինայի դեմ և դրա հետևանքները Լիտվայի ազգային անվտանգության համար: Նաուսեդան նշել է, որ Լիտվան Ուկրաինայի հավատարիմ դաշնակիցն է եղել 2022թ․ ռուսական ներխուժումից ի վեր։ Երկրորդ փուլի քվեարկության արդյունքում Նաուսեդան ստացել է ընտրողների ձայների 75 տոկոսը։ Շիմոնիտեի օգտին քվեարկել է 23 տոկոսը։ Շիմոնիտեն շնորհավորել է վերընտրված նախագահին հաղթանակի կապակցությամբ և խոստացել վերադառնալ աշխատանքի կառավարության ղեկավարի պաշտոնում: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
