Վրաստանի խորհրդարանն սկսել է նախագահի վետոն հաղթահարելու ընթացակարգը
![]() Վրաստանի խորհրդարանի իրավաբանական հարցերով հանձնաժողովը վետոյի հաղթահարման ընթացակարգ է սկսել, որը «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա սահմանել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Նիստն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվում է օրենսդիր մարմնի կայքում: Զեկուցողը նախագահի խորհրդարանական քարտուղար Գեորգի Մսխիլաձեն է: Նա պատգամավորներին ծանոթացնում է օրենքի վերաբերյալ Զուրաբիշվիլիի պատճառաբանված դիտողություններին։ Նախագահը, մասնավորապես, պահանջում է, որ օրենքը չեղյալ հայտարարվի՝ ուժի մեջ մտնելու անմիջապես հաջորդ օրը: Սա Զուրաբիշվիլիի միակ դիտարկումն է։ Հանձնաժողովի նիստին մասնակցում են նաև ընդդիմության ներկայացուցիչները։ Վետոյի քննարկումն ընթանում է ընդդիմադիր պատգամավորների և իշխող «Վրացական երազանք՝ Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության ներկայացուցիչների միջև սուր քաղաքական բանավեճերի ֆոնին: Եթե հանձնաժողովը հավանություն տա նախագահի վետոյի հաղթահարմանը, ապա հարցը քվեարկության կդրվի մայիսի 28-ին կայանալիք լիագումար նիստում: |

«Իրավունք չունենք խեղաթյուրելու փաստերն իշխանությանը կամ ընդդիմությանն արդարացնելու համար»․ Թաթուլ Հակոբյան
12203:06
«Փաշինյանն ինչու է ուզում ճողոպրել, որովհետև կեղծ խաղաղությանը միշտ հետևում է իրական պատերազմը»․ Արեգ Սավգուլյան
13201:06
Քուշները Պուտինին անվանել է քաղաքականության գրոսմայստեր և պատմական անձ
24000:37
«Սյունիքը Նիկոլի ձեռամբ դարձավ առուծախի առարկա»․ Արմեն Հովասափյան
13400:30
Մարկ Ռյութեն հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հարձակվել դաշինքի երկրների վրա
20700:13
«Սահմանադրության նախագծում ներառվել են ձևակերպումներ, որոնք բացառում են ՀՀ-ի՝ ԵՄ անդամակցությունը»․ Արմեն Աշոտյան
146Երեկ, 23:54
