Օրենսդրական փաթեթը ԱԺ չի ներկայացվել, սակայն Ավանեսյանը ժամկետներ էր խոստացել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Որ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ձախողել է իրեն վերապահված ոլորտը, բազմիցս ենք անդրադարձել. ու որքան երկար է նա աշխատում այդ պաշտոնում, այնքան ավելի է ձգվում ձախողումների շարքը։ Հերթական ձախողումը կապված է առողջության պարտադիր ապահովագրության համակարգի ներդրման հետ։ Այս տարվա հունվարին նախարարը հայտարարեց, թե 2024 թ. հուլիսից կմեկնարկի բժշկական պարտադիր ապահովագրության համակարգը: Նշեց, որ այն կիրագործվի փուլերով. սկզբում պետպատվերի շահառուները կներառվեն համակարգում: «Նրանք մինչեւ 18 տարեկան երեխաներն են, առաջին, երկրորդ եւ երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձինք են կամ ֆունկցիոնալության այդ աստիճաններն ունեցող քաղաքացիները, եւ ունենք մի շարք այլ խմբեր», – մանրամասնել էր նա։ Բայց, պարզվում է՝ մինչեւ հիմա ընդունված չէ այս ոլորտը կարգավորող օրենսդրական փաթեթը. այն անգամ կառավարության հաստատմանը չի ներկայացվել։ Իսկ երեկ էլ Ավանեսյանը, լրագրողների հետ ճեպազրույցում, հարցին, թե առաջին փուլի մեկնարկը երբ է նախատեսված, ասել է. «Քանի որ սա օրենսդրական մեծ փաթեթ է, շատ դժվար է դրա ընդունման ժամկետները հստակ սահմանել, որովհետեւ դեռ ԱԺ-ում պետք է քննարկումներ տեղի ունենան, եւ նախագծի շուրջ ԱԺ-ում էլ թե՛ հանրային լսումներ կլինեն, թե՛ կլինեն նաեւ պատգամավորների կողմից որոշակի առաջարկներ»։ Եթե ծավալների մասին պատկերացում չունեն, եթե օրենսդրական փաթեթը մինչեւ հիմա անգամ կառավարության հաստատմանը չի ներկայացվել, եթե ի սկզբանե պարզ էր, որ սա շատ մեծ գործընթաց է, ինչպե՞ս էր Ավանեսյանը կոնկրետ ժամկետներ խոստանում. թեեւ դրա պատասխանն ունենք՝ ոլորտին չտիրապետող, մասնագիտությամբ իրավաբան նախարարը պատկերացում չունի հավանաբար առողջապահության համակարգի մասին, ռիսկերի մասին, այդ իսկ պատճառով էլ ականատես ենք լինում նման իրավիճակի. ու քանի որ նա ակտիվ ՔՊ-ական է, կուսակցության բոլոր միջոցառումների մասնակից, թերեւս դրա համար էլ շարունակում է պաշտոնավարել: Այլ բացատրություն դժվար է գտնել»։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: |
«Աբովյանի ծննդատան տնօրենը հոխորտում է, թե իրեն ոչ ոք չի կարող պատժել, թիկունքում մարզպետն է»․ Նաիրի Հոխիկյան
6415:06«Մարզպետները կզրկվեն մարզի հիվանդանոցների կառավարումից»․ Անուշ Պողոսյան
21118.01.2025, 11:00«Հանրապետությունում շարունակվում է սեզոնային գրիպի Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի շրջանառությունը»․ ԱՆ
20216.01.2025, 11:30«Հերթական անհասկանալի նախագիծը, որի թիրախը նորից բժիշկներն են»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
23015.01.2025, 15:18«Պետք է խստացնել վնասակար սննդի և ըմպելիքների գովազդի կանոնակարգումը»․ Արմեն Մուրադյան
25115.01.2025, 13:06«Ցանկանո՞ւմ եք կոսմետոլոգիական ծառայությունները կարգավորել, սկսեք ձեզնից». Ծաղիկ Վարդանյան
21714.01.2025, 15:36