Երևան`   -4 °C
Այսօր`   Ուրբաթ, 27 նոյեմբերի, 2026 թ.

Ֆրանսիան միջուկային լիցք կրելու հնարավորությամբ հրթիռ է փորձարկել

2438
Հինգշաբթի, 23 մայիսի, 2024 թ., 15:36
Ֆրանսիան միջուկային լիցք կրելու հնարավորությամբ հրթիռ է փորձարկել

Ֆրանսիան միջուկային լիցք կրելու հնարավորությամբ հրթիռ է փորձարկել։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լըքորնյուն, հաղորդում է BBC-ն։

«ASMPA-R հրթիռն արձակվել է առանց մարտագլխիկի Rafale կործանիչից՝ ազգային տարածքում զորավարժությունների ժամանակ՝ նմանակելով միջուկային ավիաթռիչքը»,- գրել է նախարարը։

Նախարարի խոսքով՝ վարժանքը, որը վաղուց էր ծրագրվում, տեղի է ունեցել Հարավային ռազմական օկրուգում մարտավարական միջուկային զենքով վարժանքներ սկսելու մասին Ռուսաստանի հայտարարության հաջորդ օրը: