Երևան`   +25 °C
Այսօր`   Կիրակի, 23 հունիսի, 2024 թ.

«ԱՄՆ-ին և ԵՄ-ին ապաօլիգարխացում է հարկավոր»․ Վրաստանի վարչապետ

627
Հինգշաբթի, 23 մայիսի, 2024 թ., 11:36
«ԱՄՆ-ին և ԵՄ-ին ապաօլիգարխացում է հարկավոր»․ Վրաստանի վարչապետ

ԱՄՆ-ին և ԵՄ-ին ապաօլիգարխացում է հարկավոր։ Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին տված հարցազրույցում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«ԱՄՆ-ն և ԵՄ-ն կարող են հասնել ապաօլիգարխացման և ավելի հուսալիորեն պաշտպանել սեփական ազգային շահերը»,- նշել է նա։

Կոբախիձեի խոսքով՝ այսօր մեծ խնդիր է այն, որ երկրների ինքնիշխանությունը ճնշման տակ է։ «Հուսով ենք և լավատեսության առիթ ունենք, որ առաջիկա տարիներին ԵՄ-ն և ԱՄՆ-ն կազատվեն այդ վնասակար պրակտիկայից»,- հավելել է նա։