«ԱՄՆ-ն դիտարկում է Հայաստանի մի շարք խնդրանքներ՝ որոշելու, թե ինչ կարող է անել՝ աջակցությունն ամրապնդելու համար»․ Բլինքեն
ԱՄՆ-ն դիտարկում է Հայաստանի մի շարք խնդրանքներ՝ որոշելու, թե ինչ կարող է անել՝ աջակցությունն ամրապնդելու համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, հաղորդում է ТАСС-ը։ «Մենք դիտարկում ենք Հայաստանի մի շարք խնդրանքներ, որպեսզի որոշենք, թե ինչ քայլեր կարող է ԱՄՆ-ն ձեռնարկել՝ Երևանին աջակցությունն ամրապնդելու նպատակով»,- ասել է Բլիքենը՝ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում լսումների ժամանակ՝ այլ մանրամասներ չներկայացնելով։ Բացի այդ, Բլիքենը հիշեցրել է, որ ապրիլի սկզբին Բրյուսելում կայացել է իր համատեղ հանդիպումը Եվրոհանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այդ խորհրդակցությունները, նրա խոսքով, անցկացվել են Հայաստանին աջակցելու համար։ «Եվ մենք առաջ ենք շարժվելու մի շարք տարբեր ոլորտներում»,- խոստացել է Բլիքենը։ Նա նաև հույս է հայտնել, որ Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության պայմանագիր կստորագրեն։ «Լավագույն լուծումը խաղաղության պայմանագրի ուղղությամբ առաջընթացն է: Դա բխում է Հայաստանի, Ադրբեջանի և ամբողջ տարածաշրջանի շահերից»,- ասել է Բլինքենը։ |
«Նիկո՛լ, ժամանակն է՝ «խնդրես» Լենային, որ հեռանա»․ Ռոբերտ Հայրապետյան
1921:12Փաշինյանն իր ավերածություններով նպատակ ունի ամբողջապես զոմբիացնել հասարակությանը»․ Արամ Մանուկյան (տեսանյութ)
3320:54«Ես էս իդիոտ թեմայի վրա գրազ եմ եկել»․ Նաիրա Զոհրաբյան (լուսանկար)
4020:30«Հովիկ Աղազարյանը միաժամանակ երկու հորդորների ներքո տառապում է»․ Նարինե Մկրտչյան
5918:54«Ես մանդատ վայր դնելու մտադրություն չունեմ»․ Գեղամ Նազարյան
6718:42ԵԱՏՄ գագաթնաժողովը Հայաստանի խնդրանքով տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում
6318:18