«Մեր թոշակառու դիվանագետները տեքստ կարդալ չեն իմացել» Ն․ Փաշինյան
![]() ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանն այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, դիմելով Նիկոլ Փաշինյանին, արհամարհական տոնով ու քմծիծաղով հայտարարեց, թե «թոշակառու դիվանագետները Հոգևոր Հայաստանի» մասին հայտարարություն են տարածել: Խոսելով դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունների մասին՝ Փաշինյանն ասաց․ «Թող այդ դիվանագետները 2016-ի հունվարին ՌԴ և ՀՀ արտգործնախարարների խոսակցության արձանագրությունից խոսեն, մանավանդ, որ նախարարները իրար հետ ունեին ընկերական ջերմ հարաբերություներ»։ Փաշինյանը նաև ասաց՝ արտգործնախաարների այդ երկխոսությունը աղետ է եղել։ Նա նաև հարց բարձրացրեց, թե ինչպե՞ս է ստացվել, որ մեր ռազմավարական դաշնակիցը 2012-13 թվականներին 3 միլիարդ դոլարի զենքի պայմանագրեր է կնքել Ադրբեջանի հետ։ «2016-ի օգոստոսին ռուսական նախաձեռնությամբ ներկայացվել է ԼՂ հարցի կարգավորման փաթեթ, որով երկու քայլով զրոյացվել է Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմից դուրս լինելու բոլոր գործնական ու տեսական հնարավորությունները»,- հայտարարեց Փաշինյանը։ «Մեր թոշակառու դիվանագետներն այնքան տեքստ կարդալ չեն իմացել, որ կարդան ու հասկանան, թե ինչ է գրված»,- ասաց Փաշինյանը: |

«Հաղորդում եմ ներկայացրել Մայր Աթոռի տարածքում գտնվող խուլիգանների ու ոստիկանների դեմ»․ Անի Գևորգյան (տեսանյութ)
4820:54
Ադրբեջանական նավթամթերք ներմուծողներից մեկը Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությունն է
4820:36
«Սրանից հետո որևէ մարդ կվստահի՞, կհամագործակցի՞ ԱԱԾ-ի հետ»․ Արսեն Բաբայան
6520:18
Երթևեկության փոփոխություն՝ Պուշկինի փողոցում
6819:06
«Ամենազազրելին տիրադավ հոգևորականների դավաճանությունն էր»․ Սեյրան Օհանյան
9318:24
«Կձգտեն փոխել «Հայոց» բառը «Հայաստանի» տերմինով՝ ասելով Հայաստանի կաթողիկոս»․ Կարապետ Պողոսյան
8018:00
