Եվրոպական 3 երկրներ պաշտոնապես ճանաչել են Պաղեստինը
![]() Նորվեգիան, Իռլանդիան և Իսպանիան պաշտոնապես ճանաչել են Պաղեստին պետությունը։ Այս մասին հայտարարել են այդ երկրների վարչապետները։ Որոշումն ուժի մեջ կմտնի մայիսի 28-ից։ «Նորվեգիայի կառավարությունը որոշել է ճանաչել Պաղեստին պետությունը։ Պատերազմի թեժ պահին, երբ տասնյակ հազարավոր մարդիկ են սպանվում և վիրավորվում, մենք պետք է պահպանենք միակ այլընտրանքը, որը քաղաքական լուծում է առաջարկում ինչպես իսրայելցիներին, այնպես էլ պաղեստինցիներին՝ 2 պետություն, որոնք ապրում են կողք կողքի, խաղաղության և անվտանգության մեջ»,- ասել է Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Շթյորեն։ Իռլանդիայի վարչապետ Միքալ Մարթինը կառավարության որոշումը «պատմական» է անվանել։ «Սա հստակ և անփոփոխ հայտարարություն է՝ առ այն, որ Մերձավոր Արևելքում խաղաղություն չի կարող լինել այնքան ժամանակ, քանի դեռ իսրայելցի և պաղեստինցի ժողովուրդները հավասարապես չեն իրացրել ինքնորոշման, պետականության, խաղաղության, անվտանգության ու արժանապատվության նույն իրավունքները»,- ասել է նա։ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը Պաղեստինի վերաբերյալ որոշման մասին հայտարարել է պատգամավորների կոնգրեսում (խորհրդարանի ստորին պալատ) ելույթի ժամանակ, հաղորդում է РИА Новости-ն։ |

Ի՞նչը չներվեց Կարեն Սարուխանյանին. «Հրապարակ»
4509:18
Պետության հաշվին վոյաժների մեկնող «տուրիստական խումբ» է ձևավորվել. «Հրապարակ»
4709:12
ՔՊ-ում մերժվածների թիվն ավելանում է. «Հրապարակ»
5509:00
«Ինքնիշխան պետությունն ինքն է ապահովում իր ներքին անվտանգությունը»․ Արա Պողոսյան
10300:06
«Իշխանությունը չհանդուրժեց Դավիթից անընդհատ կրող պարտությունները, նրա աճող ազդեցությունը»․ Տիգրան Աբրահամյան
88Երեկ, 23:48
«Կիրանցում ո՛չ մարզաբազա, ո՛չ էլ համայնքային բիզնես-ինկուբատոր ստեղծեցին»․ Ոսկան Սարգսյան
111Երեկ, 23:12
