«Թուրքական ԱԹՍ-ն չի հայտնաբերել Ռաիսիի ուղղաթիռն ու վերադարձել է Թուրքիա»․ Իրանի ԳՇ
2279
Չորեքշաբթի, 22 մայիսի, 2024 թ., 22:18
![]() Ոչ թե թուրքական, այլ իրանական անօդաչուներն են հայտնաբերել նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի կործանման վայրը։ Այս մասին, Tasnim-ի հաղորդմամբ, հայտարարել է Իրանի Գլխավոր շտաբը։ «Երկուշաբթի վաղ առավոտյան ուղղաթիռի կործանման ճշգրիտ վայրը հայտնաբերել է Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածից իր առաքելությունից հետ կանչված Իրանի ԶՈւ-ին պատկանող ԱԹՍ-ն»,- ասվում է ԳՇ տարածած հայտարարության մեջ։ Նշվում է, որ թուրքական ԱԹՍ-ն ամպերի պատճառով չի կարողացել ճշգրիտ հայտնել ուղղաթիռի կործանման վայրի կոորդինատները, ուստի վերադարձել է Թուրքիա։ Ավելի վաղ Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, թե թուրքական Akıncı ԱԹՍ-ն տվյալներ է փոխանցել ուղղաթիռի բոլոր ուղևորների մահվան մասին։ |

«Իրավունք չունենք խեղաթյուրելու փաստերն իշխանությանը կամ ընդդիմությանն արդարացնելու համար»․ Թաթուլ Հակոբյան
12203:06
«Փաշինյանն ինչու է ուզում ճողոպրել, որովհետև կեղծ խաղաղությանը միշտ հետևում է իրական պատերազմը»․ Արեգ Սավգուլյան
13201:06
Քուշները Պուտինին անվանել է քաղաքականության գրոսմայստեր և պատմական անձ
24000:37
«Սյունիքը Նիկոլի ձեռամբ դարձավ առուծախի առարկա»․ Արմեն Հովասափյան
13400:30
Մարկ Ռյութեն հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հարձակվել դաշինքի երկրների վրա
20700:13
«Սահմանադրության նախագծում ներառվել են ձևակերպումներ, որոնք բացառում են ՀՀ-ի՝ ԵՄ անդամակցությունը»․ Արմեն Աշոտյան
146Երեկ, 23:54
