Ռաիսիի աշխատակազմն ուղղաթիռի կործանման նոր մանրամասներ է հայտնել
Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ղոլամ Հոսեյն Էսմայիլին ուղղաթիռի կործանման նոր մանրամասներ է հայտնել։ Քաղաքական գործչի խոսքով՝ թռիչքի ընթացքում եղանակային պայմանները նորմալ են եղել։ «Դա մառախուղ չէր։ Միգուցե կիրճի խորքում մառախուղ կար, բայց թռիչքի ճանապարհին մառախուղ չի եղել»,- նրա խոսքը մեջբերում է IRNA-ն: Էսմայիլիի խոսքով՝ օդաչուն հրամայել է ուղեկցող ուղղաթիռներին բարձրանալ ամպերից վեր։ Օդաչուները կատարել են հրամանը։ Դրանից 30 վայրկյան անց ուղղաթիռի անձնակազմը նկատել է նախագահական ուղղաթիռի անհետացումը, որից հետո օդաչուն մի քանի պտույտ է կատարել՝ փորձելով գտնել նախագահին և արտգործնախարարին տեղափոխող ուղղաթիռը։ 1,5 րոպե անց հնարավոր չի եղել կապ հաստատել․ արդեն այդ ժամանակ ենթադրվում էր, որ նախագահական ուղղաթիռը կործանվել է։ Այնուհետև կապ է հաստատվել Թավրիզի Ջումա մզկիթի իմամ Սեյեդ Մոհամադ Ալի ալ-Համեշի հետ։ Նա եղել է անհետացած ուղղաթիռում և հայտնել է կործանման մասին։ Նրա հետ կապը պահվել է մահվանը նախորդած մի քանի ժամվա ընթացքում։ |
«Նիկո՛լ, ժամանակն է՝ «խնդրես» Լենային, որ հեռանա»․ Ռոբերտ Հայրապետյան
1921:12Փաշինյանն իր ավերածություններով նպատակ ունի ամբողջապես զոմբիացնել հասարակությանը»․ Արամ Մանուկյան (տեսանյութ)
3320:54«Ես էս իդիոտ թեմայի վրա գրազ եմ եկել»․ Նաիրա Զոհրաբյան (լուսանկար)
4020:30«Հովիկ Աղազարյանը միաժամանակ երկու հորդորների ներքո տառապում է»․ Նարինե Մկրտչյան
5918:54«Ես մանդատ վայր դնելու մտադրություն չունեմ»․ Գեղամ Նազարյան
6718:42ԵԱՏՄ գագաթնաժողովը Հայաստանի խնդրանքով տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում
6318:18