Սպիտակ տունը մտավախություն ունի, որ Թեհրանն ԱՄՆ-ին և Իսրայելին կմեղադրի Ռաիսիի մահվան համար․ #Politico
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի ներկայացուցիչները մտավախություն ունեն, որ Իրանը կարող է ԱՄՆ-ին և Իսրայելին մեղադրել ուղղաթիռի կործանման համար, որի հետևանքով զոհվեց Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին, գրում է Politico-ն։ Թերթը նշում է, որ պաշտոնյաներն ուշադիր հետևում են Իրանի արձագանքին։ «Սպիտակ տունը տարածաշրջանային ստատուս քվոյի պահպանում է ակնկալում, սակայն, միևնույն ժամանակ, մտավախություն ունի, որ մեղադրանքները կարող են հանգեցնել Իսրայելի հետ հակամարտության սրմանը։ Պաշտոնյաներն Իրանի քաղաքականության մեջ աննշան փոփոխություններ չեն ակնկալում՝ մինչև նոր նախագահի ընտրությունները։ Սպիտակ տունը տագնապով էր հետևում Ռաիսիի ուղղաթիռի կործանման մասին լուրերին և հարց էր ուղղում՝ ինչպես դա կանդրադառնա Մերձավոր Արևելքի իրավիճակի վրա։ Կային մտավախություններ, որ Թեհրանը կմեղադրի Վաշինգթոնին կամ Թել Ավիվին։ Մի՞թե երրորդ համաշխարհային պատերազմը կսկսվի»,- նշում է Politico-ն՝ հղում կատարելով իր զրուցակցին։ |
«Պարո՛ն Աղազարյան, եթե մանդատը դրեցիք, ձեզ ձերբակալելու են». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
3415:06Լարված իրավիճակ՝ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ (տեսանյութ)
10714:36«Փաշինյանի «աննախադեպության» փուչիկը». Սուրեն Սուրենյանց
3614:06«Ֆրանսիայի դեսպանի գրառումն ապտակ էր Փաշինյանին»․ Էդուարդ Շարմազանով
7912:54««Az TV»-ն «սատանա» է անվանել Փալոունին և Բերբոքին»․ Տաթևիկ Հայրապետյան (տեսանյութ)
7712:42«Արժի, որ հայկական լրատվադաշտն ունկնդիր լինի ՊՆ-ին»․ Գեղամ Մանուկյան
8212:36