Ո՞վ է Իրանի ժամանակավոր նախագահը
2249
Երկուշաբթի, 20 մայիսի, 2024 թ., 16:30
![]() Իրանի փոխնախագահ Մոհամմադ Մոհբերը կդառնա երկրի ժամանակավոր նախագահը: Նոր նախագահի ընտրությունը կկայանա Էբրահիմ Ռաիսիի մահից հետո՝ 50 օրվա ընթացքում: Ինչպես հաղորդում է Reuters-ը, 1955թ. ծնված Մոհբերը, ինչպես և Ռաիսին, համարվում է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մտերիմը։ Մոհբերն առաջին փոխնախագահ է դարձել 2021թ․, երբ նախագահ ընտրվեց Ռաիսին։ Նախկինում Մոհբերը ղեկավարել էSetad-ը՝ ներդրումային հիմնադրամը, որը կապված է գերագույն առաջնորդի հետ: 2010թ․ Եվրոմիությունը Մոհբերին ներառել է ֆիզիկական և իրավաբանական անձանց ցուցակում, որոնց դեմ պատժամիջոցներ են սահմանվել՝ «միջուկային և բալիստիկ հրթիռների հետ կապված գործողություններին» ենթադրյալ մասնակցության համար: 2 տարի անց Մոհբերին հանել են ցուցակից։ |

«Իրավունք չունենք խեղաթյուրելու փաստերն իշխանությանը կամ ընդդիմությանն արդարացնելու համար»․ Թաթուլ Հակոբյան
12203:06
«Փաշինյանն ինչու է ուզում ճողոպրել, որովհետև կեղծ խաղաղությանը միշտ հետևում է իրական պատերազմը»․ Արեգ Սավգուլյան
13201:06
Քուշները Պուտինին անվանել է քաղաքականության գրոսմայստեր և պատմական անձ
24000:37
«Սյունիքը Նիկոլի ձեռամբ դարձավ առուծախի առարկա»․ Արմեն Հովասափյան
13400:30
Մարկ Ռյութեն հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հարձակվել դաշինքի երկրների վրա
20700:13
«Սահմանադրության նախագծում ներառվել են ձևակերպումներ, որոնք բացառում են ՀՀ-ի՝ ԵՄ անդամակցությունը»․ Արմեն Աշոտյան
146Երեկ, 23:54
