Երևան`   +22 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 19 հունիսի, 2024 թ.

«Աղոթում եմ Ալլահին՝ նրա ողորմության համար»․ Էրդողան

427
Երկուշաբթի, 20 մայիսի, 2024 թ., 12:54
«Աղոթում եմ Ալլահին՝ նրա ողորմության համար»․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցություն է հայտնել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին, Իրանի կառավարությանը, ժողովրդին և ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների ընտանիքներին:

«Ցավով տեղեկացա, որ ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է իմ հարգարժան գործընկեր, եղբայր, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ պարոն Էբրահիմ Ռաիսին։ Ես աղոթում եմ ամենակարող Ալլահին՝ նրա ողորմության համար»,- հայտարարել է Էրդողանը։