«Հավերժ կպահեմ այդ հիանալի մարդու վառ հիշատակը»․ Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ցավակցական ուղերձը՝ Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիին․ «Հարգելի՛ պարոն Խամենեի, ընդունեք խորին ցավակցություններս՝ Իրանի Իսլամական Հանրապետության ժողովրդին պատուհասած մեծ ողբերգության՝ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռաիսիի, ինչպես նաև ձեր երկրի մի շարք այլ նշանավոր պետական գործիչների կյանքը խլած ավիավթարի կապակցությամբ: Սեյեդ Էբրահիմ Ռաիսին ականավոր քաղաքական գործիչ էր, որն իր ամբողջ կյանքը նվիրեց Հայրենիքին ծառայելուն։ Նա իրավամբ վայելում էր հայրենակիցների մեծ հարգանքն ու զգալի հեղինակություն՝ արտերկրում։ Որպես Ռուսաստանի իսկական բարեկամ՝ նա անգնահատելի ներդրում է ունեցել մեր երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների զարգացման գործում, մեծ ջանքեր է գործադրել դրանք ռազմավարական գործընկերության մակարդակի հասցնելու համար։ Ես բազմիցս հանդիպել եմ Սեյեդ Էբրահիմ Ռաիսիի հետ, և հավերժ կպահեմ այդ հիանալի մարդու վառ հիշատակը: Խնդրում եմ անկեղծ կարեկցանքի և զորակցության խոսքեր փոխանցել հանգուցյալ նախագահի և այս սարսափելի աղետի հետևանքով զոհվածների հարազատներին ու մերձավորներին: Իրանի ողջ ժողովրդին մաղթում եմ հոգու տոկունություն»։ |
«Նիկո՛լ, ժամանակն է՝ «խնդրես» Լենային, որ հեռանա»․ Ռոբերտ Հայրապետյան
1921:12Փաշինյանն իր ավերածություններով նպատակ ունի ամբողջապես զոմբիացնել հասարակությանը»․ Արամ Մանուկյան (տեսանյութ)
3320:54«Ես էս իդիոտ թեմայի վրա գրազ եմ եկել»․ Նաիրա Զոհրաբյան (լուսանկար)
4020:30«Հովիկ Աղազարյանը միաժամանակ երկու հորդորների ներքո տառապում է»․ Նարինե Մկրտչյան
5918:54«Ես մանդատ վայր դնելու մտադրություն չունեմ»․ Գեղամ Նազարյան
6718:42ԵԱՏՄ գագաթնաժողովը Հայաստանի խնդրանքով տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում
6318:18