Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 27 նոյեմբերի, 2024 թ.

Իսրայելցի պաշտոնյաները հերքում են Իսրայելի ներգրավվածությունը Ռաիսիի ուղղաթիռի կործանմանը․ #Ynet

483
Երկուշաբթի, 20 մայիսի, 2024 թ., 11:00
Իսրայելցի պաշտոնյաները հերքում են Իսրայելի ներգրավվածությունը Ռաիսիի ուղղաթիռի կործանմանը․ #Ynet

Իսրայելում ուշադիր հետևում են ուղղաթիռի կործանման շուրջ իրադարձությունների զարգացմանը։ Պաշտոնական Երուսաղեմը որևէ կերպ չի մեկնաբանում այս իրադարձությունը, սակայն իսրայելական աղբյուրները պնդում են, որ Իսրայելը որևէ առնչություն չունի տեղի ունեցածի հետ, գրում է Ynet-ը:

Իսրայելում նաև ենթադրում են, որ Ռաիսիի մահվան դեպքում Իսրայելի նկատմամբ Իրանի քաղաքականությունը չի փոխվի, քանի որ այն թելադրում է հոգևոր առաջնորդը՝ այաթոլլահ Խամենեին, ով արդեն հայտարարել է, որ ամեն ինչ կմնա նախկինի պես:

Ինչպես նշում է Ynet-ը, ԱՄՆ-ն էլ հայտարարել է, որ ուղղաթիռի կործանման պատճառը դժբախտ պատահարն է եղել։