Իրանի նախագահի ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել
![]() Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Վերզեգան քաղաքից ոչ հեռու՝ Իրան-Ադրբեջան սահմանի մոտ։ Այս մասին հայտնում է իրանական պետական IRNA գործակալությունը։ Նրա խոսքով՝ ինքնաթիռում են եղել նաև Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Իրանի մի քանի այլ պաշտոնյաներ։ Նշվում է, որ դեպքի վայր են ուղարկվել փրկարարական ջոկատներ։ Բարդ եղանակային պայմանները դժվարացնում են փրկարարների մուտքը ուղղաթիռի վայրէջքի վայր, հաղորդում է IRIB հեռուստաալիքը։ Իրանի ներքին գործերի նախարարը հաստատել է նախագահական ուղղաթիռի հետ կապված միջադեպը։ Նա նաև պարզաբանել է, որ արտակարգ դեպքը տեղի է ունեցել մառախուղի պատճառով, իսկ տեղանքը դժվարացնում է դեպքի վայր հասնելը։ Փրկարար խմբերը հասել են այն տարածք, որտեղ կոշտ վայրէջք է կատարել Իրանի նախագահի ուղղաթիռը, հայտնում է IRNA-ն։ |

«Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
5609:57
Հորմուզի նեղուցում լցանավ է հրդեհվել
254Երեկ, 21:13
Ցուցարարներն ավերածություններ են կատարել Մարսելի և Լիլի քաղաքապետարաններում
361Երեկ, 19:42
Անչափահասները Դավիթաշենում հրկիզել են սպորտային ակումբի էլեկտրական սնուցման համակարգը
197Երեկ, 17:24
Թուրքիայում աշակերտներ տեղափոխող ավտոբուս է վթարի ենթարկվել
342Երեկ, 16:00
Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի
135Երեկ, 11:48
