Երևան`   -6 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 դեկտեմբերի, 2025 թ.

Պուտինի հանձնարարությամբ մարտավարական միջուկային զենքի կիրառման վարժանքներ կանցկացվեն

686
Երկուշաբթի, 06 մայիսի, 2024 թ., 13:36
Պուտինի հանձնարարությամբ մարտավարական միջուկային զենքի կիրառման վարժանքներ կանցկացվեն

Ռուսաստանի Գլխավոր շտաբը սկսել է նախապատրաստվել Հարավային օկրուգի հրթիռային կազմավորումների զորավարժությունների անցկացմանը՝ ավիացիայի և ռազմածովային ուժերի ներգրավմամբ: Մարտավարական միջուկային զենքի կիրառման վարժանքները կանցկացվեն Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը՝ Telegram-ի իր ալիքում:

Զորավարժությունները, ինչպես նշել է ՌԴ ՊՆ-ն, պատասխան կդառնան արևմտյան երկրների պաշտոնյաների հայտարարություններին և Ռուսաստանի հասցեին հնչող սպառնալիքներին։ ՌԴ ՊՆ-ն չի հստակեցրել՝ ինչ հայտարարությունների մասին է խոսքը։