«Հայի պատմությունը բնավ զիջումի քաղաքականության պատմություն չի եղել». Արամ Ա
![]() Արցախը մեզ համար անցյալ չէ, այն Կիլիկիո Կաթողիկոսության օրակարգի առաջանահերթությունն է։ Այդ մասին հայտարարել է Արամ Ա․ Կաթողիոկոսը․ «Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Անթիլիասի Մայրավանքին մէջ մատուցուած Ս. եւ Անմահ Պատարագի ընթացքին, Կիրակի, 21 Ապրիլ 2024-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս Հայրապետական պագամ յղեց հաւատացեալ ժողովուրդին՝ հիմնականօրէն անդրադառնալով արցախահայութեան տագնապին գծով լուծումներ որոնելու եւ արցախահայութեան տուն վերադառնալու իրաւունքը հաստատելու պայքարին մէջ հայ եկեղեցւոյ առած քայլերուն։ Գերշ. Տ. Կոմիտաս Արք. Օհանեանի ձեռամբ մատուցուած Ս. Պատարագին, հաւատացեալներու կողքին, ներկայ էին այս օրերուն Կաթողիկոսարանին մէջ օրերս գումարուող համագումարի մասնակիցները։ Բացատրելով Հարթակին եւ այս գիտաժողովին նպատակները, մասնակիցներուն մասնագիտական եւ իրենց ոլորտներուն մէջ ազդեցիկ դերակատարութիւնը՝ Հայրապետը անգամ մը եւս շեշտեց, որ մեր Ս. Աթոռը Արցախի ժողովուրդին հետ է եւ անոր տագնապին լուծման համար, միջազգային համայնքի երաշխաւորութեամբ, իրաւական եւ քաղաքական ուղիներու որոնման աշխատանքներ կը տանի, որովհետեւ Արցախի մէջ կատարուած ցեղասպանութեան դէմ պայքարը լոզունքներէ անդին կը պահանջէ գործնական քայլեր։ Վեհափառ Հայրապետը յիշեցուց, որ հայութեան պատմութիւնը բնաւ զիջումի քաղաքականութեան պատմութիւն չէ եղած, այլ եղած է մարտունակ քաղաքականութեան պատմութիւն։ Համայն հայութեան Հայրենիք Հայաստանի ու Արցախի տագնապները նաեւ մե՛ր տագնապներն են, ըսաւ ան ու իր խօսքը եզրափակելով՝ յորդորեց. «հետեւաբար, եկէ՛ք, սիրելի ժողովուրդ հայոց, Աստուծոյ օրհնութեամբ մեր հաւատքը ու մեր յոյսը վերահաստատենք՝ Արցախի եւ մեր հայրենի ժողովուրդին նկատմամբ։ Եկէ՛ք, Աստուծոյ օրհնութեամբ, գործնապէս ցոյց տանք, թէ մենք մէ՛կ Հայրենիք ունինք, մէ՛կ ազգ ենք եւ այս անանջատելի մէկութեան գիտակցութեամբ շարունակենք զօրավիգ կանգնիլ, գործնապէ՛ս, Արցախին, Հայաստանին եւ հայրենի մեր ժողովուրդի զաւակներուն»։ |
«Կաղնու և խաչի միաձուլումը՝ որպես սրբազան հավերժության խորհրդանշան»․ Համլետ Պետրոսյան (լուսանկար)
228Երեկ, 03:06Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը
252Երեկ, 01:36Այսօր Հովհաննես Թումանյանի ծննդյան և գիրք նվիրելու օրն է
95519.02.2025, 11:36«Մահվանը պարտված Ավետիքի դեմքը մեր պարտության դեմքն էր». Մարինե Պետրոսյան
120018.02.2025, 23:54Արամ Ա Կաթողիկոսը շնորհավորել է Սիրիայի նախագահին
133317.02.2025, 22:18Թանգարանում 5 տարեկան տղան կոտրել է 3,5 հազար տարվա խեցանոթ
138316.02.2025, 20:48