Փարիզում վանդալը կոտրել և գողացել է Ժաննա դ'Արկի արձանի սուրը
![]() «Մի տղամարդ բարձրացել է Ժաննա դ'Արկի ձիարձանի վրա տեղական ժամանակով ժամը 10:00-ի սահմաններում (Երևանի ժամանակով ժամը 13:00-ին), ապա կոտրել է սրի շեղբը և հեռացել դեպքի վայրից։ Հետագայում նա ձերբակալվել է ոստիկանության կողմից՝ քրեական չարագործության և հանրային սեփականության գողության համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։ Ֆրանսիայի իրավապահ մարմինները չեն հրապարակել վանդալի անունը։ Գողը ձերբակալվել է Փարիզի հյուսիս-արևմուտքում գտնվող Սեն-Լազար երկաթուղային կայարանի մոտ։ Նա կալանավորվել է։ Ոստիկանությունն արդեն հետաքննում է դրդապատճառը։ Օռլեանի կույսի հուշարձանը ստեղծվել է քանդակագործ Պոլ Դյուբուայի կողմից 19-րդ դարի վերջին։ Անցյալ աշնանն անհայտ անձինք հանդուգն կողոպուտ էին իրականացրել Փարիզի Լուվրում, իսկ հաջորդ օրը Ֆրանսիայի մայրաքաղաքը ցնցվել էր Լանգր քաղաքում գտնվող գրող և փիլիսոփա Դենի Դիդրոյի թանգարանից 18-րդ և 19-րդ դարերի ոսկե և արծաթե մետաղադրամների գողության լուրից։ |

«10 բանաստեղծություն, որ վերագրում են Պարույր Սևակին, բայց այլ հեղինակների ստեղծագործություններ են». Արև Բալդրյան (լուսանկար)
19901.11.2026, 23:06
Այծեմնիկ Ուրարտու. հայ առաջին կին քանդակագործը, որի անունը մոռացության է մատնվել (լուսանկար)
17401.11.2026, 22:30
««Կտորը հայկակա՞ն է, թե՞ թուրքական» հարցնողներին ի պատասխան՝ ադրբեջանցի երգիչներին նվիրված նորաբաց թանգարանը Շուշիում». Ռուբեն Սարգսյան (լուսանկար)
18601.11.2026, 21:12
Արագածոտնի թեմը խստիվ դատապարտում է կարգալույծ նախկին հոգևորականի մատուցած կեղծ «Պատարագը»
24701.11.2026, 19:42
Մահացել է մանկագիր Սամվել Կոսյանը
20401.11.2026, 17:36
Եզդիների ցեղասպանության մասին Բարեդ Մարոնյանի ֆիլմն արժանացել «Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ» մրցանակին
66129.10.2026, 23:43
