Երևան`   +25 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.

Մահվան ելքով վրաերթ` Նորաբաց գյուղի սկզբնամասում

168
Ուրբաթ, 05 ապրիլի, 2024 թ., 00:18
Մահվան ելքով վրաերթ` Նորաբաց գյուղի սկզբնամասում

Ապրիլի 4-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևան-Արարատի մարզ ավտոճանապարհի Նորաբաց գյուղի սկզբնամասի ձախակողմյան հատվածում։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ ժամը 21։20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 35-ամյա Հայկ Մ․-ն իր վարած «Skoda» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել կին հետիոտնին, ով տեղում մահացել է։
Ըտա նախնական տեղեկությունների՝ վրաերթը տեղի է ունեցել Մասիսի վարչական տարածքում, սակայն դին Երևանի վարչական տարածքում է։

Երբ պարզվի, թե որ վարչական տարածքում է դեպքը տեղի ունեցել, դրանից հետո տեղեկությունը կփոխանցվի կամ Երևան քաղաքի քննչական վարչության ճանպարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին կամ ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին։

Պարեկային ծառայությունը պարզում է մահացածի ինքնությունը, ով մոտ 50-55 տարեկան կին է։