Իսրայելի դեսպանատներն ուժեղացրել են անվտանգությունը Իրանի սպառնալիքի պատճառով
683
Երկուշաբթի, 01 ապրիլի, 2024 թ., 23:24
![]() Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա ավիահարվածի հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Մոհամմադ Ռեզա Զահեդիի և նրա տեղակալ գեներալ Մոհամմադ Հադի Հաջի Ռահիմիի սպանությունից հետո ուժեղացվել են անվտանգության միջոցառումներն Իսրայելի բոլոր դեսպանատներում և դիվանագիտական առաքելություններում ամբողջ աշխարհում: Այս մասին հայտնում են իսրայելական լրատվամիջոցները։ «Խնդրում ենք ձեզ զգոն լինել և ավելի մեծ ուշադրություն դարձնել այն ամենին, ինչ կատարվում է ձեր շուրջը՝ հատուկ շեշտադրելով ամենօրյա տեղաշարժերը»,- այս հրահանգները տրվել են արտերկրում Իսրայելի դեսպանատների դիվանագետներին։ Մտավախություն կա, որ Իրանը կփորձի հարձակվել արտերկրում Իսրայելի առաքելության վրա՝ որպես վրեժ Դամասկոսում գեներալների սպանության համար։ |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
