Դամասկոսում հարձակման է ենթարկվել Իրանի հյուպատոսությունը. զոհերի թվում է ԻՀՊԿ-ի գեներալը
![]() Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Մոհամմադ Զահեդին սպանվել է Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա իսրայելական հարձակման հետևանքով, հայտնում է իրանական Fars պետական գործակալությունը։ Հաղորդվում է, որ հարձակման ժամանակ զոհվել են նաև իրանցի դիվանագետներ: Դուբայից (ԱՄԷ) հեռարձակվող Al Hadath հեռուստաալիքը հայտնել է, որ հրթիռներից մեկն ընկել է վիլլա, որն օգտագործվում է լիբանանյան և պաղեստինյան կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների համար։ Իրանի դեսպանը եղել է դեպքի վայրում, սակայն չի տուժել, պնդում է հեռուստաալիքը։ Իրանի դիվանագիտական առաքելության համալիրի մոտ կան վիլլաներ, որտեղ ապրում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի իրանցի ռազմական խորհրդականները։ Իսրայելի պաշտպանության բանակը հրաժարվել է մեկնաբանել իսրայելական զինվորականների՝ Դամասկոսին հարվածելու մասին տեղեկությունը։ «Մենք չենք մեկնաբանում օտարերկրյա ԶԼՄ-ների հաղորդագրությունները»,- ՏԱՍՍ-ի հարցմանը հեռախոսով պատասխանել է բանակի մամուլի ծառայության ներկայացուցիչը։ |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06

