Երևան`   +20 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.

Կրակը մարելուց հետո հայտնաբերվել է տղամարդու մոխրացած մարմին

460
Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ., 20:18
Կրակը մարելուց հետո հայտնաբերվել է տղամարդու մոխրացած մարմին

Մարտի 29-ին Տավուշի մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել: Ժամը 15։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան խոշորացված համայնքի Զորական բնակավայրում շինություն է այրվում։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ մինչ հրշեջների ժամանումը՝ շինությունում առաջացած կրակի դեմ պայքարել են գյուղացիները, ապա հրշեջները մարել են այն, ինչից հետո այնտեղ հայտնաբերել են Տավուշի մարզի գյուղերից մեկի բնակիչ 54-ամյա Սուրեն Մ-ի դին։

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը նշված գյուղում զբաղվում էր անասնապահությամբ։