«Եվրոպան նախապատերազմական փուլում է»․ Դոնալդ Տուսկ
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կարծիք է հայտնել, որ Եվրոպան, առանց չափազանցության, այժմ գտնվում է նախապատերազմական փուլում։ «Այժմ ամենաանհանգստացնողն այն է, որ հնարավոր է բառացիորեն ցանկացած սցենար»,-ասել է նա իսպանական El Pais թերթին տված հարցազրույցում։ «Նման իրավիճակ մենք չենք ունեցել 1945 թվականից ի վեր։ Ես գիտեմ, որ դա ճնշող է հնչում, հատկապես երիտասարդ սերնդի համար, բայց մենք պետք է բարոյապես ընտելանանք նոր դարաշրջանին։ Մենք նախապատերազմական փուլում ենք, ես չեմ չափազանցնում»,-ասել է Տուսկը։ Լեհաստանի վարչապետը կարծում է, որ Եվրոպան պետք է ավելին անի պաշտպանական ոլորտում։ «Ոչ թե ԱՄՆ-ից ռազմական ինքնավարություն ձեռք բերելու կամ ՆԱՏՕ-ին զուգահեռ կառույցներ ստեղծելու համար, այլ մեր ներուժը, մեր հնարավորություններն ու ուժն ավելի լավ օգտագործելու համար։ Մենք ավելի գրավիչ գործընկեր կլինենք ԱՄՆ-ի համար, եթե պաշտպանական ոլորտում ավելի ինքնուրույն լինենք»,-հավելել է Տուսկը։ |
«Նիկո՛լ, ժամանակն է՝ «խնդրես» Լենային, որ հեռանա»․ Ռոբերտ Հայրապետյան
1921:12Փաշինյանն իր ավերածություններով նպատակ ունի ամբողջապես զոմբիացնել հասարակությանը»․ Արամ Մանուկյան (տեսանյութ)
3320:54«Ես էս իդիոտ թեմայի վրա գրազ եմ եկել»․ Նաիրա Զոհրաբյան (լուսանկար)
4020:30«Հովիկ Աղազարյանը միաժամանակ երկու հորդորների ներքո տառապում է»․ Նարինե Մկրտչյան
5918:54«Ես մանդատ վայր դնելու մտադրություն չունեմ»․ Գեղամ Նազարյան
6718:42ԵԱՏՄ գագաթնաժողովը Հայաստանի խնդրանքով տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում
6318:18