«Հայաստանում նկատվում է կարմրուկի դեպքերի աճի միտում»․ Արմեն Մուրադյան
![]() ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանում, ինչպես ամբողջ աշխարհում, նույնպես նկատվում է կարմրուկի դեպքերի աճի միտում: 2024թ. հունվար-մարտ ամիսներին արձանագրվել է կարմրուկի 200 դեպք: 2024թ. փետրվարին դեպքերը ավելացել են 43%-ով՝ համեմատած հունվարի հետ, իսկ մարտին՝ 69%-ով՝ համեմատած փետրվարի հետ, ինչպես և կանխատեսվել էր մեր նախորդ վերլուծության արդյունքում: Դեպքերի 62%-ը կազմել են երեխաները, իսկ 38%-ը՝ մեծահասակները: Սա կարմրուկին նախկինում ոչ բնորոշ միտում է, երբ դեպքերի 1/3-ից ավելին արձանագրվել է մեծահասակ ազգաբնակչության շրջանում, ինչը վկայում է թերի պատվաստման, կամ ընդհանրապես պատվաստումային կարգավիճակի բացակայության մասին: Հիվանդների մոտ 75%-ը ենթարկվել է հոսպիտալացման։ Աղբյուրը` Արմեն Մուրադյան |

«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
15201:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
145Երեկ, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
31604.11.2026, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
16904.11.2026, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
11404.11.2026, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
22930.10.2026, 16:12
