ՌԴ ԱԴԾ-ն խոստովանել է, որ ԱՄՆ-ն զգուշացրել է Ռուսաստանին
![]() ԱՄՆ հետախուզական ծառայություններն իսկապես զգուշացրել են Մոսկվային, որ Ռուսաստանում ահաբեկչություն է նախապատրաստվում, սակայն այդ տեղեկությունը ընդհանուր բնույթ է կրել, ասել է ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը։ «Սա ընդհանուր բնույթի տեղեկատվություն է՝ մարդաշատ վայրերում ահաբեկչություն նախապատրաստելու մասին։ Մենք արձագանքեցինք այս տեղեկատվությանը և, բնականաբար, համապատասխան միջոցներ ձեռնարկեցինք՝ կանխելու դրանք»,- լրագրողներին ասել է նա։ «Ցավոք սրտի, մեր գործողությունները, որոնք մենք իրականացրել ենք կոնկրետ խմբերի և կոնկրետ անձանց հետ կապված, չեն հաստատել այդ տեղեկությունները»,- հավելել է Բորտնիկովը։ ԱԴԾ-ի ղեկավարի խոսքով՝ տեղեկություններ կային, որ ահաբեկչությունը ծրագրվել է ոչ թե համերգի, այլ նախագահական ընտրությունների ժամանակ։ Մարտի 7-ին մի շարք երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Կանադայի, Գերմանիայի, Չեխիայի, Շվեդիայի, Լատվիայի և Հարավային Կորեայի դեսպանատներն զգուշացրել են իրենց քաղաքացիներին, որ առաջիկա երկու օրերին Մոսկվայում կարող է ահաբեկչություն տեղի ունենալ։ Նույն օրը ԱԴԾ-ն հայտարարել է Մոսկվայի սինագոգի վրա ահաբեկչական հարձակումը կանխելու մասին, որը, իբր, նախապատրաստել էին Աֆղանստանում «Իսլամական պետության» բջիջի՝ «Վիլայաթ Խորասանի» գրոհայինները (նույն խումբը համարվում է Մոսկվայի համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչական հարձակմանը։ |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
