Crocus City Hall-ի սեփականատեր Արազ Աղալարովը մանրամասներ է ներկայացրել
![]() Մարտի 23-ի երեկոյան տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով հրկիզված համերգասրահ է եկել Crocus City Hall-ի սեփականատեր, ադրբեջանցի գործարար Արազ Աղալարովը։ Ինչպես հայտնում է РБК-ն, նրան ուղեկցել է որդին՝ Էմինը։ Արազ Աղալարովը, մեկնաբանելով տեղի ունեցածը. «Սարսափելի ողբերգություն է տեղի ունեցել, և արդեն ասվել է, որ նման բան չի եղել վերջին 20 տարում»։ Նա կատարվածն անբացատրելի է անվանել համամարդկային արժեքների տեսանկյունից։ Գործարարը հայտնել է նաև, որ զինված մարդիկ համերգասրահ են մտել ոչ թե դռներից, այլ հարևան ցուցասրահի պատուհանից։ Crocus City Hall-ի անվտանգության աշխատակիցներից մեկը սպանվել է, ևս մեկը վիրավորվել է։ «Նրանք նույնիսկ անվտանգության աշխատակիցներ չեն: Մենք նրանց անվանում ենք «վերահսկիչներ»», - ասել է Աղալարովը: Ըստ վերջին պաշտոնական տվյալների՝ տեղի ունեցած ահաբեկչության զոհ է դարձել 133 մարդ, մոտ 200-ը՝ վիրավորվել։ Ավերված համերգասրահում որոնողական աշխատանքները շարունակվում են։ Զոհերի ցուցակը վերջնական չէ. ձերբակալվել է 11 կասկածյալ, այդ թվում՝ հարձակման 4 անմիջական մասնակից։ Համերգասրահում բռնկված հրդեհը մարվել է միայն մեկ օր անց։ |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
