«Իսլամական պետություն»-ը Մոսկվայի ահաբեկչությունն անվանել է «վերջին տարիների ամենադաժան հարձակումը»
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունն ընդլայնված հայտարարություն է տարածել՝ կապված Մոսկվայի մարզի Կրասնոգորսկ քաղաքի համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետ։ Ահաբեկիչներին մոտ կանգնած գործակալության անունից տարածված հայտարարությունը մարտի 23-ին հայտնվել է խմբավորման գլխավոր թելեգրամ-ալիքում։ Խմբավորումը Կրոկուսում տեղի ունեցած ահաբեկչությունն անվանել է «վերջին տարիների ամենադաժան հարձակումը»։ Հայտարարության մեջ ասվում է, որ «Իսլամական պետության» զինյալները մարտի 22-ին «համակարգված հարձակում են իրականացրել քրիստոնյաների մեծ բազմության վրա»: Հարձակմանը մասնակցել են 4 զինյալներ՝ զինված գնդացիրներով, ատրճանակներով, դանակներով և Մոլոտովի կոկտեյլներով։ Հարձակումից առաջ գրոհայինները դիտարկել են վայրը։ Զեկույցում ասվում է, որ 3 զինյալներ կրակ են բացել դահլիճում գտնվող մարդկանց վրա, իսկ խմբի 4-րդ անդամը հրդեհել է տարածքը։ Հարձակման հետևանքով զոհվել կամ վիրավորվել է առնվազն 300 մարդ, ինչպես նաև խոշոր հրդեհ է տեղի ունեցել, ասվում է հաղորդագրության մեջ: Amaq-ի աղբյուրները հավելել են, որ «հարձակումը տեղի է ունեցել «Իսլամական պետության» և իսլամի դեմ պայքարող երկրների միջև կատաղի պատերազմի նորմալ համատեքստում: «Իսլամական պետությունը» հրապարակել է ենթադրյալ ահաբեկիչների խմբակային լուսանկարը, որոնց դեմքերը փակված են։ Ինչպես նշել է The Insider-ը, լուսանկարում պատկերված 2 անձանց հագուստի գույնը, կտրվածքն ու նախշերը համընկնում են ահաբեկչություն կատարելու կասկածանքով ձերբակալվածների հագուստի հետ։ |
ԱԱԾ գեներալը պնդում է, թե Կիրանցի հացատանն ընթրողն ինքն է եղել (տեսանյութ)
1517:36«Անինքնասեր նիկոլի ու նրա կուտոկի համար». Արամ Մանուկյան (տեսանյութ)
3617:24«Տեղեկությունները, ցավոք, հաստատվեցին»․ Գառնիկ Դանիելյան
5816:30«Հայ-ադրբեջանական «պայմանավորվածության» փոքրիկ օրինակ»․ Նաիրի Հոխիկյան
4616:24Բագրատ Սրբազանը հանդիպում է զինվորականների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
5216:18«Հաջորդ կիրակի մեր կարևոր հանրահավաքն է լինելու»․ Բագրատ Սրբազան
5516:00