Երևան`   +16 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.

Երևանի բժշկական կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել

495
Չորեքշաբթի, 20 մարտի, 2024 թ., 09:54
Երևանի բժշկական կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել

Մարտի 20-ին, ժամը 02:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի բժշկական կենտրոններից մեկի առաջին հարկում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է մարտկոցների սենյակում (10,5 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։47-ին, մարվել՝ 03։04-ին։ Այրվել են մարտկոցներ (22 հատ)։