Երևան`   +22 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.

Հողի նստվածքի պատճառով վնասվել է 5 տոննա կշռով հեղուկ գազի ռեզերվուարը

515
Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ., 19:06
Հողի նստվածքի պատճառով վնասվել է 5 տոննա կշռով հեղուկ գազի ռեզերվուարը

Այսօր՝ մարտի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գոգոլի փողոցի թիվ 24/20 հասեցում գտնվող բենզալցակայանի գազատար խողովակը վնասվել է և առկա է գազի արտահոսք։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ առաջացել է հողաշերտի նստվածք, ինչի հետևանքով վնասվել է հեղուկ գազի ռեզերվուարը՝ մոտ 5 տոննա կշռով, ինչից առաջացել է գազի արտահոսք։ Այն տեղի է ունեցել հեղուկ գազի լիցքավորման պահեստային գլանատակառները (5000 լ․) իրար միացնող խողովակի վնասվելու պատճառով։ Տուժածներ չկան:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: