Երևան`   +10 °C
Այսօր`   Երկուշաբթի, 12 հոկտեմբերի, 2026 թ.

Մագադանում Մի-8 ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր

947
Հինգշաբթի, 14 մարտի, 2024 թ., 10:06
Մագադանում Մի-8 ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր

Մագադանի մարզում Մի-8 ուղղաթիռ է կործանվել, հաղորդում է «Интерфакс»-ը՝ վկայակոչելով արտակարգ ծառայություններին։

Ուղղաթիռը տեղափոխում էր մարզի հանքերից մեկի 20 աշխատակցի։ Երկու մարդ է զոհվել, մյուսների ճակատագիրն անհայտ է:

Նախնական տվյալներով՝ տեղի ունեցածի պատճառը շարժիչի անսարքությունն է եղել: