«Ադրբեջանը բողոքում է հայ-ֆրանսիական համագործակցությունից, բայց ինքը միլիարդների զենք է գնում». Փաշինյան
988
Ուրբաթ, 23 փետրվարի, 2024 թ., 11:24
![]() «Ադրբեջանը հրապարակայնորեն բողոքում է Հայաստանի և Ֆրանսիայի միջև ցանկացած համագործակցությունից, սակայն լռում է միլիարդավոր եվրոներով իր գնումների մասին: Սա կարևոր փաստ է, սա կարևոր եզրակացություն է»,- այս մասին France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այդ դեպքում ինչո՞ւ է Ադրբեջանին մտահոգում Հայաստանի զինված ուժերի բարեփոխումները, երբ օկուպացիայի տակ են պահվում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքները, մինչդեռ մենք առաջարկում ենք նրանց վերջնականապես սահմանազատել սահմանները և դուրս բերել իրենց զորքերը մեր երկրից: Մեր ուժերը փոխադարձաբար փաստացի կհեռանային այդ սահմանից, ինչը կարող էր քայլ լինել դեպի խաղաղություն»,- ասել է Փաշինյանը: |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
