Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 27 հուլիսի, 2024 թ.

ԱՄՆ-ը Եմենում պատրաստվում է ռազմական երկարատև արշավի. #WP

1222
Երկուշաբթի, 22 հունվարի, 2024 թ., 12:00
ԱՄՆ-ը Եմենում պատրաստվում է ռազմական երկարատև արշավի. #WP

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Եմենում հութիների դեմ ռազմական երկարատև արշավի է պատրաստվում. 10 օր հարվածներ հասցնելուց հետո չի հաջողվել կանգնեցնել խմբավորման հարձակումները Կարմիր ծովում առևտրային նավերի դեմ, այս մասին գրում է The Washington Post-ը՝ հղում կատարելով անանուն պաշտոնյաներին:

Թերթի տվյալներով՝ անցած շաբաթ Սպիտակ տունը հավաքել է պաշտոնյաներին՝ քննարկելու հետագա գործողությունները: «Մենք հստակ պատկերացում ունենք՝ ովքեր են հութիները և ինչ աշխարհայացք ունեն: Ուստի վստահ չենք, որ նրանք անմիջապես կդադարեն հարձակումը, բայց մենք, անշուշտ, փորձում ենք թուլացնել նրանց հնարավորությունները»,- ասել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան:

Պաշտոնյաները չեն ակնկալում, որ գործողությունը տարիներով կձգվի, ինչպես Իրաքում, Աֆղանստանում կամ Սիրիայում: Միևնույն ժամանակ, նրանք խոստովանում են, որ չեն կարող նշել գործողության ավարտի ամսաթիվը կամ գնահատական տալ, թե երբ խմբավորման ռազմական ներուժը բավականաչափ կթուլանա: