ՆԱՏՕ-ն մոբիլիզացնում է 90 հազար զինվոր
![]() ՆԱՏՕ-ն ցանկանում է մոբիլիզացնել մոտ 90,000 զինծառայող փետրվարին մեկնարկող խոշոր զորավարժությունների համար, որի նպատակը Ռուսաստանին զսպելն է: Այս մասին հունվարի 18-ին հայտնել է գերմանական N-TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով Deutsche Presse-Agentur-ը։ Հեռուստաալիքը նշում է, որ «Կայուն պաշտպան» կոչվող զորավարժությունները ռազմական բլոկում ամենախոշորն են լինելու Սառը պատերազմի ավարտից ի վեր։ Հավելվում է, որ զորավարժությունների սցենարը լինելու է Ռուսաստանի հարձակումը դաշնակիցների տարածքի վրա։ Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածի համաձայն, «Եվրոպայում կամ Հյուսիսային Ամերիկայում նրանցից մեկի կամ մի քանիսի դեմ զինված հարձակումը կհամարվի՝ որպես ամբողջության դեմ հարձակում»: Ավելի վաղ՝ հունվարի 14-ին, Bild թերթը, վկայակոչելով Բունդեսվերի գաղտնի փաստաթուղթը, հայտնել էր, որ Գերմանիան պատրաստվում է ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև ռազմական բախման, որը, իբր, կարող է տեղի ունենալ 2025 թվականին։ Գերմանիայի պաշտպանության նախարարությունն իր հերթին նշել է, որ տարբեր սցենարների դիտարկումն առօրյա ռազմական գործերի մի մասն է, հատկապես բանակային պատրաստության ժամանակ։ |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
