«Հեզբոլլահ»-ը հայտարարել է, որ հարվածել է Պաղեստինում իսրայելցի զինվորների հավաքատեղին
![]() Լիբանանյան դիմադրության «Հեզբոլլահ» շարժումը հայտարարել է, որ հրթիռային հարված է հասցրել Պաղեստինի հյուսիսում իսրայելցի զինվորների հավաքատեղին: Երեքշաբթի օրը Հեզբոլլահի հայտարարության մեջ ասվում է, որ հրթիռային հարձակումն իրականացվել է՝ հաջակցություն Պաղեստինի ժողովրդի և Գազայի հատվածում դիմադրողների: Այս հարձակման ժամանակ իսրայելական զինվորների հավաքատեղին թիրախավորվել է ճշգրիտ և անվրեպ, ինչի հետևանքով իսրայեցի զինվորականներ են զոհվել ու վիրավորվել: Միևնույն ժամանակ, «Ալ Մանար»-ի թղթակիցը հարավային Լիբանանում հաղորդում է, որ իսրայելական բանակի կործանիչները 14 օդային հարված են հասցրել, ինչպես նաև հրետանային կրակ են բացել Լիբանանի հարավում գտնվող Վադի Սալուկիի ուղղությամբ՝ ասելով, որ դրանք մի կետի ուղղությամբ ամենադաժան հարձակումներն են եղել կոնֆլիկտի սկզբից ի վեր: |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
