«Ռադիո Սպուտնիկ»-ի ղեկավարն ափսոսանք է հայտնել. Վիշինսկու նամակը՝ ՀՌՀ նախագահին
![]() Ռուսաստանի և Հայաստանի լրագրողներն ու հասարակական գործիչները պատասխանատվություն են կրում երկու երկրների միջև բարեկամության և դաշնակցային հարաբերությունների մթնոլորտի պահպանման համար: Այս մասին ասված է Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանին ուղղված՝ «Ռադիո Սպուտնիկ»-ի գլխավոր խմբագիր Կիրիլ Վիշինսկու նամակում: Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարին ուղղված նամակում Կիրիլ Վիշինսկին ափսոսանք է հայտնել, որ ավելի վաղ՝ 2023 թվականի աշնանը, կայանի եթերում «հնչել են արմատական արտահայտություններ, որոնք ակնհայտորեն հակասում են «Ռադիո Սպուտնիկ»-ի խմբագրական քաղաքականությանը»։ Կայանի գլխավոր խմբագիրն ընդգծել է, որ «Սպուտնիկ» ռադիոն որպես իր առաքելություն է տեսնում արտասահմանյան լսարանին ներկայացնել Ռուսաստանի՝ որպես ուժեղ և բարեկամ տերության արդար կերպարը՝ բարի մտադրություններով: Վիշինսկին նաև նշել է, որ Հայաստանի մեդիա տարածքում Ռուսաստանի և նրա ղեկավարության նկատմամբ, մեղմ ասած, ոչ կոռեկտության օրինակները նույնպես այնքան էլ քիչ չեն»: «Ռադիո Սպուտնիկ»-ի գլխավոր խմբագրի խոսքով՝ «հարյուր հազարավոր հայերի շրջանում, որոնք Ռուսաստանի քաղաքացիներ են և որոնց համար Հայաստանը փոքր հայրենիք է, իսկ նրա մեդիատարածքն՝ ամենօրյա հետաքրքրության առարկա է, նման բաները չեն կարող դժգոհություն չառաջացնել»: Ռադիոյի գլխավոր խմբագիրը վստահություն է հայտնել, որ իր նամակով սպառվել է եթերում հնչած արմատական արտահայտությունների պատճառով առաջացած տհաճությունը: «Հուսով եմ, որ «Տոսպա» ռադիոյի հետ մեր աշխատանքի շարունակությունը ռուս-հայկական արդյունավետ համագործակցության օրինակ կլինի»,-եզրափակել է նա: Հիշեցնենք, որ Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը 2023 թվականի դեկտեմբերի 20-ին 30 օրով կասեցրել Է «Սպուտնիկ Արմենիա» ռադիոյի վերահեռարձակող «Տոսպա» ռադիոընկերության լիցենզիան: Պատճառը «Ուրբաթը Տիգրան Քեոսայանի հետ» ուղիղ եթերի հաղորդման ժամանակ ՀՀ վարչապետի հասցեին հնչած կտրուկ արտահայտություններն են: |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
